Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Էդուարդ Շարմազանով. «Թիկունքից ուղղաթիռին խփելը ցույց է տալիս Ադրբեջանի իրական դեմքը»

Էդուարդ Շարմազանով. «Թիկունքից ուղղաթիռին խփելը ցույց է տալիս Ադրբեջանի իրական դեմքը»
13.11.2014 | 17:29

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը շատ վտանագավոր է՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Միջադեպը, նրա խոսքով, դուրս է բանակցային պրոցեսի տրամաբանությունից: «Թիկունքից ուղղաթիռին խփելը ցույց է տալիս Ադրբեջանի իրական դեմքը: Ինչպես բազմաթիվ միջազգային կառույցների ներկայացուցիչներ նշել են իրենց հայտարարություններում, սա հղի է բանակցային գործընթացի վտանգով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ միջադեպի ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա:

Դիտվել է՝ 712

Մեկնաբանություններ